Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Սեքսոլոգիա

Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն

Հիվանդագին է, եթե չափից ավելի է... Ձեռնաշարժությունը (ձեռնահարություն, օնանիզմ, մաստուրբացիա, իպսացիա) սեփական սեռական կամ էրոգեն` տարփածին գոտիների արհեստական գրգռումն է` սեռական բավարարվածություն ստանալու նպատակով։

 

Դա սովորաբար սկսվում է սեռական հասունացման շրջանում և կարգավորվում սեռական նորմալ կյանքով ապրելուն զուգընթաց։ Այն կապված է կենսասոցիալական աններդաշնակության հետ, որը պայմանավորված է սեռական զարթոնքով։ Այդ աններդաշնակությունը խորանում է երեխաների ու դեռահասների արագացած աճով և ֆիզիկական զարգացմամբ (աքսելերացիա)։ Այսպիսով, ձեռնաշարժությունը միջոց է, որը հնարավորություն է տալիս վերացնել կամ մեղմացնել ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը, որի պատճառը չբավարարվող կենսաբանական պահանջմունքն է։ Այդ սովորությունը կարող է առաջանալ վաղ տարիքում, երբ նեղ հագուստը գրգռում է սեռական օրգանները` առաջացնելով հաճելի զգացում։ Երեխան հետագայում ձգտում է վերապրել այն։ Հաճախ այդպիսի զգացում նրան առաջինը պատճառում են ծնողները` շոյելով կամ համբուրելով տարփածին գոտիները (աճուկի շրջան, որովայնի ստորին մաս, նստատեղ, սեռական օրգաններ)։ Դա սեռական դաստիարակության տեսանկյունից կոպիտ սխալ է համարվում։


Մի շարք դեպքերում երեխաները ձեռնաշարժությունն ընդօրինակում են հասակակիցներից։ Այն կարծիքը, թե իբր ձեռնաշարժությունը բացասական ազդեցություն է թողնում առողջության վրա, պայմանավորված է ամենից առաջ դրա նկատմամբ չհիմնավորված, չափազանցված վախով, որը կարող է հանգեցնել նյարդային խանգարումների (օնանոֆոբիա)։ Բացի այդ, վաղ տարիքում ձեռնաշարժությունը երեխայի ուշադրությունը կարող է կենտրոնացնել սեռական օրգանների վրա և նպաստել սեռական վաղ զարթոնքին` դրանից բխող հետևանքներով հանդերձ։


Սեռական հասունացման շրջանում ձեռնաշարժությունից հետո դեռահասը, սովորաբար, ճնշված է զգում` իրեն համարելով կամազուրկ և հաճախ ջանում է ազատվել այդ սովորությունից։


Գոյություն ունեն ձեռնաշարժության տարբեր տեսակներ և ձևեր։


•    Պատանեկան հիպերսեքսուալության շրջանին բնորոշ ձեռնաշարժության պատճառը կենսասոցիալական աններդաշնակությունն է, քանի որ սեռական ոլորտի կենսաբանական ձևավորումը ժամանակային առումով չի համապատասխանում անձի սոցիալական այն փոփոխություններին, որոնք հնարավորություն են տալիս հաստատելու կանոնավոր սեռական կյանք։ Այլ խոսքով` գոյություն ունի սեռական և սոցիալական հասունացումների տարանջատում, երբ պատանին արդեն կայացած է սեռական առումով, բայց սոցիալապես և իրավաբանորեն դեռևս իրավունք չունի մտնելու ամուսնական կապի մեջ։ Այդ պատճառով ձեռնաշարժության այս տեսակը ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը փոքր-ինչ թուլացնելու տարբերակ է։ Ծնողները պետք է գիտենան, որ տարիքային այս շրջանում ձեռնաշարժությունը համարվում է նորմալ երևույթ, հետևաբար ամենևին էլ հարկ չկա դեռահասին հեքիաթներ պատմել, թե տղամարդու սերմի պաշարները լիմիտավորված են, ուստի պետք է «խնայողաբար» օգտագործել դրանք, կամ վախեցնել, թե, իբր, ձեռնաշարժությունը հանգեցնում է հիշողության վատացման կամ օրգանիզմի հյուծման։


•    Ֆրուստրացիոն պսևդոմաստուրբացիան սեռական օրգանների այնպիսի ձեռնաշարժումն է, որը չի ուղեկցվում ոչ սերմնաժայթքումով, ոչ էլ հեշտանքով։


•    Նախապուբերտատային վաղ մաստուրբացիան ի հայտ է գալիս նախքան սեռական հասունացման առաջին դրսևորումները, որպես կանոն, մինչև 10 տարեկանը։ Այս տեսակին հատկանշական է սերմնաժայթքումն առանց հեշտանքի, կամ, ընդհակառակն, հեշտանք առանց սերմնաժայթքման, որոնք սովորաբար սեռական հասունացման հետ վերանում են։


•    Փոխարինող (վիկար) մաստուրբացիան ի հայտ է գալիս կանոնավոր սեռական կյանքով ապրելուց հետո՝ սեռական աբստինենցիայի (ժուժկալություն, ձեռնպահություն) ժամանակ։


•    Կպչուն մտքերի` պերսևերատոր-օբսեսիվ մաստուրբացիային բնորոշ է կպչունության հատկանիշը։ Եթե ձեռնաշարժության թվարկված բոլոր տեսակները մի քանի տարի հետո լրիվ անհետանում են կամ փոխարինվում այլ տեսակով, ապա այս դեպքում մաստուրբացիան համառորեն շարունակվում է` նույնիսկ անձի ամուսնանալուց հետո։ Ամենածանր դեպքերում բացակայում են սեռական ցանկությունը, էրեկցիան և հեշտանքը։ Անձն ի զորու չէ իր կամքով սանձելու մաստուրբացիայի պահանջը և չի հասկանում, թե ինչու է դիմում այդ քայլին, երբ դրա կարիքը ամենևին չկա։ Մաստուրբացիայի այս ձևը ախտաբանական երևույթ է և պահանջում է մասնագիտական բուժում։


•    Ընդօրինակվող մաստուրբացիան
բնորոշվում է նրանով, որ այն իրականացվում է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Դրա պատճառը, սովորաբար, սեռականապես ավելի հասուն և հատկապես դեռահասային հիպերսեքսուալության մաստուրբացիայով զբաղվողներից հետ չմնալն է։


Ինչ վերաբերում է մանկական տարիքում դիտվող ձեռնաշարժությանը, ապա դա մանկական սեռականության նորմալ դրսևորում է, որից հաճույք են ստանում և ձգտում ինքնաբացահայտման։


Օրվա ընթացքում ձեռնաշարժությամբ 6-8 անգամ զբաղվելը համարվում է ախտաբանական երևույթ, որն անհրաժեշտ է կանխել անհատական զրույցների ու խորհուրդների միջոցով։ Սովորաբար, դեռահասի արժանապատվությունը նսեմացնող խրատներն ու դիտողությունները, ինչպես նաև սպառնալիքները, ֆիզիկական պատիժը, ահաբեկումը ապարդյուն են, նույնիսկ` վնասակար։ Ծնողների ու դաստիարակների հիմնական ջանքերը պետք է նպատակամղվեն երեխայի ֆիզիկական, հիգիենիկ և սեռական ճիշտ դաստիարակությանն ու հոգեբանական վերակառուցմանը։ Անհրաժեշտ է նրան վարժեցնել ճիշտ, ակտիվ ապրելակերպին, մարդկանց հետ հաղորդակցմանը, նրանց ներգրավել հակումներին համապատասխանող պարապմունքներին, ուտելիքից բացառել կծուն, թունդ թեյը և սուրճը, ստամոքսը չծանրաբեռնել քնելուց առաջ։ Քնելիս ձեռքերը պետք է լինեն վերմակի վրա, իսկ հագուստը` ազատ։


Սեռական հասունացման շրջանում հատկապես ուշադրության ու հիգիենիկ ճիշտ դաստիարակության կարիք ունեն աղջիկները։ Պետք է նշել, որ նրանք երբեմն օգտվում են հեշտանքի հասնելու այլ միջոցներից. օրինակ՝ փոքր սեռական շուրթերը ցնցելը, որոնց չափերը հաճախակի ձեռնաշարժության հետևանքով կարող են մեծանալ։ Հայտնի է նաև, որ առավել ուժեղ ձեռնաշարժային հեշտանքի են հասնում տաք ջրի շիթը ծլիկի վրա ուղղելով, իսկ որոշ կանայք` հեծանիվ քշելով, ձի հեծնելով կամ պարզապես ոտքերը ռիթմիկ սեղմելով և իրարից հեռացնելով։


Ի տարբերություն տղաների, որոնք ձեռնաշարժությանբ առավել հաճախ զբաղվում են 13-18 տարեկանում, որը նվազում է մոտավորապես 25-27-ում, կանայք այն սովորաբար սկսում են 25 տարեկանից հետո, որը խթանվում և իր առավելագույն հաճախականությանն է հասնում 30-50 տարեկանում։ Պատճառն այն է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեքսուալ լիբիդոն ուշ է արթնանում (25-ից հետո)։ Բացի այդ, միջավայրը կանանց ձեռնաշարժության վրա առանձնապես չի ազդում, և հաճախ նրանք նույնիսկ չեն էլ գիտակցում, որ ստացած հաճույքաբեր զգացողությունները ձեռնաշարժության արդյունք են։ Իգական սեռի ներկայացուցիչները պետք է հագնեն հարմար կրծկալներ ու համապատասխան չափսերի այլ պարագաներ։


Երեխաների ու դեռահասների հանդեպ մեծահասակների զգայուն և նրբանկատ վերաբերմունքը կօգնի խուսափելու այդ սովորությունից։

Հեղինակ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ բժիշկ-սեքսապաթոլոգ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 01.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

08.02.2015

Հարգելի VARUJ, Դուք բուժումը կիսատ եք թողել, և բնականաբար խնդիրը չէր կարող ինքնուրույն վերանալ: Նշված կլինիկական ախտանիշներն էլ կապված են հենց ինֆեկցիայի հետ: Հարկավոր է նորից դիմել բժշկի և ստանալ լիարժեք բուժում:

Մեդ-Պրակտիկ

06.02.2015

Հարգելի MIHRAN, սերմնաժայթքման բացակայությունը կամ անէակուլյացիան, Ձեր դեպում երկրորդային է: Դուք նշեցիք  որ մի քանի ամիս առաջ ունեցել եք ինֆեկցիա,որը բնականաբար կարող էր պատճառ լինել սերմնաժայթքման բացակայության: Քանի որ սերմնահեղուկի հեղուկ մասը արտադրվում է շագանակագեղձում ,ապա բնականաբար դրա բորբոքումը կամ ինչ-որ գոյացության առկայությունը ուղղակիորեն կազդի սերմնաժայթքման վրա: Ցանկալի է ուրոլոգի կոնսուլտացիա:

Tigran

04.02.2015

Barev cez bjishk. Es 14 tarekan em. Ogneq xndrum em arnandamis hetevi mignamasic mazer en sksel achel. Inch anem. Hnaravor e vor da inch vor xndri masin e xosum. Naxapes shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

03.02.2015

Հարգելի gggg,վեգարփիի ազդող նյութ սիլդենաֆիլը ազդում էրեկտիլ ֆունկցիայի վրա և հիմնականում օգտագործվում է էրէկտիլ դիսֆունկցիայի դեպքում: Այն երկարատև ազդեցություն չունի և բուժման նպատակով հիմնականում չի օգտագործվում: Եթե առկա է էրեկտիլ դիսֆունկցիա, ցանկալի է գտնել պատճառը և համապատասխան բուժում ստանալ: Սիլդենաֆիլը ունի կողմնակի էֆեկտներ և հակացուցումներ: Ցանկալի չէ չարաշահել օգտագործումը: Կոնկրետ տվյալներ թե  ինչ հաճախականությամբ  կարելի է օգտագործել ցավոք չկան և 

David

01.02.2015

բարեվ հարգելի Բժիշկ ես 16 տարեկան եմ ու ինձ մոտ կարելի է ասել ամեն օր սերմնաժայտքում է տեղի ունենում ինչպես ազատվեմ դրանից աննդատ սեքսի կարիք էմ զգում

VARUJ

29.01.2015

BAREV BJISHK. ES SERAKAN HARABERUTYUN EM UNECEL U VARAKVEL EM DIMEL EM BJSHKI HABER E NSHANAKEL U ZGUSHACREL VOR HABER @NDUNELU JAMANAK VOC MI SERAKAN HARABERUTYUN CHUNENAM BAYC UNECEL EM U CAVER EN SKSEL MOTS. HABER CEM @NDUNEL KISOV CHAB. AYJM GAREJUR OGTAGURCELU DEPKUM CAVER UJEXANUM EN VONC BUJVEM. AKNKALUM EM DZER AJAKCUTYUN NAXAPES SHNORAKALUCYUN

Մեդ-Պրակտիկ

28.01.2015

Հարգելի armen,Ձեր հարցի պատասխանը նայեք հետևյալ հոդվածի տակ.

https://www.med-practic.com/arm/346/24371/article.more.html

MIHRAN

27.01.2015

BAREV ZEZ BJISHK ES HARC UNEM.EREQ AMISA MOTS SRMNAJAYTQUM NORMAL CHI LINUM AMSVA VERJUM 5 IC 6 OR ETQANA TEVUM VOCH AVEL,MI QANI AMIS ARAJ BUJVELEM INFEKCIANERI DEM ,BJISHKY ASEC VOR SHAKANAGEXZUM KARCRACAC MI BAN KA UXAKI CHEM KAROXANUM HISHEL KAROXE AYN PATJAR HANDISANAL

gggg

25.01.2015

es sexic arach xmumem vegarpi.indz sht laavem zgum sexum bayc indz anhangstacnume inch hachaxakanutyamb ogtagorcem vor hetagayum xntirner chlinen manramasn kpatasxaneq xntrumem ,,,shnorakalem

Մեդ-Պրակտիկ

24.01.2015

Հարգելի armine,բարև Ձեզ:Եթե Դուք ապրում եք սեռական կյանքով,ապա նման երևույթ կարող դիտվել ինֆեկցիաների կամ բորբոքումների ժամանակ: Եթե սեռական կյանքով չեք ապրում,ապա դրանք կառաջանան շեքի,մեծ և փոքր ամոթաշրթերի շրջանում,պատճառ կարող է լինել տվյալ շրջանի անընդհատ գրգռվածությունը,հիգիենայի կանոններին չհետևելը: Կարող եք կատարել արտաքին լվացում,որևէ հակասեպտիկ լուծույթովմ,օրինակ երիցուկի թուրմով,կալիումի պերմանգանատի թույլ կամ ֆուրացիլինի լուծույթով:

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի Milena, շատ կարևոր է Ձեր ցանկությունը, որի դեպքում ավելի հեշտ արդյունքի կհասնեք: Եթե դիմեք սեքսոլոգի խորհրդատվության և լինեք անկեղծ  ու հավատաք նրան, առավել քան հավանական է դրական արդյունքը:

 

Մեդ-Պրակտիկ

19.01.2015

Հարգելի Armenak, տեխնիկական պատճառներով պատասխաններն ուշացել են, հուսանք, որ առաջիկայում բոլոր խնդիրները կկարգավորվեն և պատասխանները կլինեն 1-2 աշխատանքային օրում:

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի ----, եթե եղել են առանց պաշտպանվելու սեռական հարաբերություններ, ապա ինֆեկցիայի հավանականությունը մեծ է: Եթե սեռական կյանքով չեք ապրում, ապա քոր կարող է լինել  ալերգիայի հետևանքով, օրինակ` սպիտակեղենից կամ որևէ նյութից: Կարող է լինել նաև հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանք: Եթե ախտանիշները շարունակվում են, անհրաժեշտ է դիմել ուրոլոգի:

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի ABUL, այս դեպքում կարևոր է ճշտել Ձեր տարիքը, ապրում եք  կանոնավոր սեռական կյանքով, թե՝ ոչ: Պատանեկան տարիքում ձեռնաշարժությունը կարող է լինել ժամանակավոր: Ավելի մեծ տարիքում այն կարող է ունենալ տարբեր պատճառներ: Անհրաժեշտ է դիմել նեղ մասնագետի (սեքսոպաթոլոգի): Ստորև ներկայացված հղումը ավելի մանրամասն պատկերացում կտա խնդրի և դրա առաջացման պատճառների մասին.
https://www.med-practic.com/arm/512/16/view_axtanish.html

Մեդ-Պրակտիկ

18.01.2015

Հարգելի KARO,հավանաբար առկա է էրեկտիլ դիսֆունկցիա,որի պատճառները տարբեր են,սկսած հոգեբանականից ,մինչև լուրջ օրգանական խնդիրներ:Հոգեբանական պատճառներից կարող լինել նյարդային լարվածությունը,վախը,ինչպես նաև սթրեսը:Եթե կան նշված հոգեբանական պատճառները,ապա փորձեք ինքնուրույն հաղթահարել դրանք:Եթե խնդիրը անհանգստացնող է,կարող եք դիմել նեղ մասնագետի:

Մեդ-Պրակտիկ

17.01.2015

Հարգելի Karine,սերմնաժայթքման բացակայությունը` անէյակուլյացիան, այս դեպքում ամենայն հավանականությամ երկրորդային է,այսինքն առաջացել որոշ ժամանակ նորմալ սեռական կյանքով ապրելուց հետո:Պատճառները բազմաթիվ են` հոգեբանական սթրես,լարվածություն,ֆիզիկական գերհոգնածությունը,ալկոհոլի չարաշահումը:Անէյակուլյացիա կարող է առաջանալ նաև բորբոքումների,ինֆեկցիաների հետևանքով,որոնք բերում են սերմնատար ծորանների անանցանելիության:Նման խնդիր կարող է դիտվել նաև ողնաշարի վրա կատարված վիրահատություններից հետո կամ շաքարային դիաբետի դեպքում:Անհրաժեշտ է ուրոլոգիի կամ սեքսոպաթոլոգի խորհրդատվություն`պատճառը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար:

Մեդ-Պրակտիկ

17.01.2015

Հարգելի Karen,Ձեր հարցը անհասկանալի է:Խնդրում ենք ավելի հստակ գրել,կփորձենք օգնել Ձեզ:

armen

14.01.2015

Barev bjishk jan es 22 tarekanem arnandamis eraknerjm gndikneren arajacel da inche ev vonc bujem ,snorhakalutyun

KAREN

01.01.2015

bjishk jan mi harc unem arnandamis apahovich@ chi nacvum

KARO

30.12.2014

BJISHK KASEQ INCHE KATARVUM IM HET ERB SKSUMEM SEX2 ANTAMS UJEX LARVUME HENC MTCNUMEM VRAZ TULANUMA ANHANGSTANUMEM AHAVOR OQNEQ

Karine

25.12.2014

barev zez hargeli bjishk xndrumem patasxaneq,amusnus mot mi xndire cagel haraberutyan jamanak sermnahexuky chi galis u etpes linume amsva mej mi 5 or heto normalanum e naxkinum nman ban chi exel ,xndrumem aseq inchu e aydpes naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

23.12.2014

Հարգելի Rouben, ձեռնաշարժությունը չի համարվում հիվանդություն կամ պաթոլոգիա, դա ընդամենը ինքնաբավարարում է: Պետք չէ կենտրոնանալ խնդրի վրա, որի պարագայում ավելի հիվանդագին են դառնում ցանկությունները և խնդիրը խորանում է: Եթե կա կարիք, ուրեմն կարող եք ինքնաբավարարվել ձեռնաշարծությամբ և դեղորայքի կարիք ամենևին չկա:

Մեդ-Պրակտիկ

23.12.2014

Հարգելի  Hexa, հարկավոր է ճշտել կանանց, թե տղամարդկանց ձեղնաշարժության մասին է խոսքը: Այնուհետև ճշտել ցավերի կոնկրետ տեղակայումը, բնույթը և ինտենսիվությունը: Խնդրում ենք մի փոքր մանրամասնել հարցը: Կփորձենք օգնել Ձեզ:

armine

22.12.2014

barev dzez......hnaravor e vor dzernashajutyan hetevanqova heshtocis shrjanum spitak gndikner en linum inchvor pari nman isk ete che apa onchic klini

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Arman, զուտ ձեռնաշարժությունը չի կարող նիհարելու պատճառ լինել:

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Armenak, որքան երիտասարդ են, այնքան ավելի հաճախ են ցանկություն ունենում, սակայն արագ են հանգստանում, գնալով ժամանակը սկսում է երկարել, իսկ հաճախականությունը՝ պակասել: Սակայն եթե դա Ձեզ անհանգստացնոմ է, դիմեք սեքսոպաթոլոգի խորհրդատվության:

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Armine խնդիրը սեռական աններդաշնակությունն է,որը հետևանք է տարբեր պատճառների:Ստորև ներկայացնում ենք հղում, որը կպատասխանի Ձեր հարցերին:Իսկ ավելի սպառիչ պատասխան ստանալու  համար կարող եք դիմել սեքսոպաթոլոգի կոնսուլտացիայի:
https://www.med-practic.com/arm/829/25980%20է%20/article.more.html

Milena

20.12.2014

knereq,mi shat cavot harc unem.es nkatel em im mej serakan ankogmnoroshvacutyun.ardyoq karogh em bujel ayn, ev amboghkovin unenam avandakan kogmnoroshvum?

Մեդ-Պրակտիկ

18.12.2014

Հարգելի  Gev, ստորև ներկայացնում ենք հղումներ,որոնք կապատասխենե Ձեր հարցերին.
https://www.med-practic.com/arm/346/13486/article.more.html
https://www.med-practic.com/arm/346/20176/article.more.html

Մեդ-Պրակտիկ

18.12.2014

Հարգելի  Aram, պատճառները տարբեր են, հնարավոր է կա խնդիր, որը բուժման կարիք ունի: Հարկ է դիմել սեքսքպաթոլոգի:

Կարդացեք նաև

Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am
Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ… urolog.am

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...

Սեռական կյանք
Հաշմանդամություն և սեքս. urolog.am
Հաշմանդամություն և սեքս. urolog.am

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...

Սեռական կյանք
Ներթափանցման ցավ. urolog.am
Ներթափանցման ցավ. urolog.am

Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...

Սեռական կյանք
Սեռական զզվանք. urolog.am
Սեռական զզվանք. urolog.am

Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...

Սեռական կյանք
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am
Մարիխուանա և սեռական հաճույք. urolog.am

Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...

Սեռական կյանք
Գենոֆոբիա. urolog.am
Գենոֆոբիա. urolog.am

Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։

Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...

Սեռական կյանք
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am
Հնարավո՞ր է սեքսը տիեզերքում. urolog.am

Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...

Սեռական կյանք
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am
Ինչպե՞ս է սեքսն ազդում մարդու հաջողության վրա. urolog.am

«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...

Սեռական կյանք
Սեռական գրավչություն. urolog.am
Սեռական գրավչություն. urolog.am

Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am
Սեքսը օգտակա՞ր է առողջության համար (Is sex good for health). urolog.am

Սեռական հարաբերության և սրտի առողջության վերաբերյալ հաճախ տրվող հարցերից են...

Սեռական կյանք
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am
Բոլոր տարիքները նվաճելի են. 50-ից հետո սեքսի 4 առանձնահատկությունը. urolog.am

Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով  զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...

Սեռական կյանք
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և...

ՏՂԱՄԱՐԴ: Ինտիմ  
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո
Սեքսը` շագանակագեղձի հեռացումից հետո

Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...

Ուրո-անդրոլոգիա
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am
Սեքսը հղիության ժամանակ. կարելի է, թե` չի կարելի. morevmankan.am

Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...

Հղիություն, ծննդաբերություն
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am
Անսեքս ամուսնություն ( Sexless marriage). urolog.am

Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...

Սեր, հարաբերություններ, ընտանիք

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ